Անշարժ Գույքի Վարձակալություն

buyers

Անշարժ Գույք Գնողների Համար

Գնորդներին մենք առաջարկում ենք փորձառու գործակալներ, ովքեր կօգնեն Ձեզ մեկ քայլ առաջ գտնելու Ձեր երազանքի անշարժ գույքը, որը ամենամոտը կլինի Ձեր նախնական պատկերացումներին։ «Ապարտո» թիմի գործակալները անհատականացված մոտեցում են ցույց տալիս յուրաքանչյուր հաճախորդին՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները և հնարավորությունները։ Մեր գործակալները Ձեզ կաջակցեն գնման ողջ գործընթացի ժամանակ՝ այն դարձնելով մի հետաքրքիր ճանապարհորդություն Երևանի անշարժ գույքի շուկայում։Բացի հմուտ գործակալներից մեր թիմը առաջարկում է նաև իրավաբանական աջակցություն ամբողջ գործընթացի ընթացքում, ինչը հնարավորություն կտա խուսափել մի շարք խաբեություններից ու կեղծ փաստաթղթերով բնակարաններից։


Անշարժ Գույք Վաճառողների Համար

Վաճառողներին մենք առաջարկում ենք վաճառել իրենց անշարժ գույքը ամենասեղմ ժամկետներում։ Վաճառքի գործընթացը սկսում է գործակալի այցից, որից հետո անշարժ գույքի արժեքը սեփականտիրոջ համաձայանությամբ սահմանելուց հետո «Ապարտո» թիմի լուսանկարիչների կողմից անշարժ գույքը պրոֆեսիոնալ լուսանկարվում է, այնուհետև տեղադրվում մեր կայքում և գովազդվում մի շարք հարթակներում, որոնք մեր օրերում ամենապահանջված հարթակներն են գովազդային նյութեր տեղադրելու համար։ Այս գովազդային արշավի միջոցով Ձեր անշարժ գույքը հայտնվում է պոտենցիալ գնորդների տեսադաշտում և հետաքրքրության դեպքում նրանք դիմում են մեզ գույքը տեսնելու համար։ Լուսանկարներից բացի մենք զբաղվում են նաև վիդեոգովազդով, որը առավել մանրամասն է պատկերացում տալիս հաճախորդներին վաճառվող գույքի մասին և ավելի արագացնում գույքի վաճառքը։

Գործակալը հաճախակի կապի մեջ է լինում գույքի սեփականտիրոջ հետ տրամադրելու տվյալներ, թե ի՞նչ հետաքրքրություն կա գույքի նկատմամբ և ինչ կանխատեսումներ ունի շուկայում գույքի դիրքի վերաբերյալ։ Մենք վստահաբար կարող ենք ասել, որ մեր ծառայությունների շնորհիվ, Դուք կվաճառեք Ձեր անշարժ գույքը ամենաօպտիմալ արժեքով։

sellers

Կապ մեզ հետ

Եզնիկ Կողբացու փ. 16, 15-րդ հարկ, Երևան, ՀՀ