Մեր պատմությունն ու առաքելությունը

introduction_image

Ո՞վ Ենք Մենք

«ԱՊԱՐՏՈ» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2023 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, երբ հիմնադիր տնօրեն Ալեքս Բաբաջանյանը Երևանի անշարժ գույքի զարգացող շուկայում արդեն 6 տարվա հաջողված փորձից հետո որոշեց ստեղծել մի կազմակերպություն, որի նպատակն էր կոտրել շուկայում առկա բացասական կարծրատիպերը անշարժ գույքի գործակալների մասին և մատուցել որակյալ ծառայություններ՝ հաճախորդներին առաջարկելով առանց ավելորդ խնդիրների և խոչընդոտների գնել, վաճառել, վարձով տալ կամ վարձակալել անշարժ գույք Երևանում։

Մեր Ընկերության Սկիզբը

Կարճ ժամանակահատվածում «Ապարտո»-ի թիմը գրանցեց անհավանական ցուցանիշներ՝ դառնալով Հայաստանյան անշարժ գույքի շուկայում մրցակից և աշխատելաոճ թելադրող գործակալություն մի շարք հայտնի ու ավելի մեծ կազմակերպությունների համար, որոնք ունեն տասնյակ և ավելի տարիների պատմություն։ «Ապարտո»-ի շուկայում հայտնվելուց հետո մենք փոխեցինք մեր շատ մրցակիցների մարկետինգային, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային ռազմավարությունը անշարժ գույքի Հայաստանյան շուկայում՝ լինելով առաջատարներից մեկը մեր մրցակիցների կողքին։

Մեր առաքելությունն է օգնել անհատներին և ընտանիքներին գտնել իրենց երազանքների բնակարանը, առանձնատունը կամ բիզնես տարածքը գնելու կամ վարձակալելու նպատակով։ Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների գոհունակությանը՝ տրամադրելով անհատականացված մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, գնահատելով և' հաճախորդի, և' մեր ժամանակը։

about_image2about_image3

Մեր Թիմը

member_image

Fergus O'Reilly

Real Estate Agent

member_image

Rebecca Powell

Real Estate Agent

member_image

Warren Stewart

Real Estate Agent

Ինչու՞ Աշխատել Հենց Մեզ Հետ

Անշարժ գույք գնելը կամ վարձակալելը այսօր բարդ գործընթաց է։ Մի տնից մյուսը տեղափոխվելու համար Ձեզ անհրաժեշտ է տևական ժամանակ շուկայում հետազոտություններ կատարելու, ճիշտ գույքեր ընտրելու, դրանք տեսնելու, բանակցելու, փաստաթղթերի իսկությունը ստուգելու և գործարքը իրականացնելու համար։ «Ապարտո»-ն այդ առաքելությունը կրում է, որպեսզի Դուք այս ամբողջ ընթացքում ունենանք ներկայացուցիչ Ձեր կողքին, ով կիրականացնի բոլոր նշված քայլերը, որոնք անհրաժեշտ են հաջողված գործարքի հասնելու համար։Մեր հաճախորդների ժամանակը խնայելու համար մենք ստեղծել ենք aparto.am հարթակը, որտեղ կարող եք գտնել Ձեր նախընտրած անշարժ գույքը և կապ հաստատել մեզ հետ դրանք տեսնելու համար։Մեզ համար առաջնային է մեր կողմից առաջարկվող ծառայությունների որակը, և «Ապարտո»-ի յուրաքանչյուր թիմակից հենց այս կարգախոսով է առաջնորդվում յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատանքը սկսելիս։

about_choose_imageabout_choose_image2about_choose_image3

Մեր հաճախորդները մեր մասին

no_img

mihran

«Ապարտո» ՍՊԸ-ն ընտրելը խելամիտ որոշում էր։ Նրանց պրոֆեսիոնալիզմը ապահովեց առուվաճառքի սահուն գործընթաց, և նրանց հետագա ծառայությունները, մասնավորապես իմ բնակարանի համար վարձակալներ գտնելու հարցում, պարզապես հիանալի էր: Ես վստահում եմ նրանց և վստահաբար խորհուրդ եմ տալիս նրանց ծառայությունները բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են անշարժ գույքի շուկայում կատարել իրենց քայլերը:

no_img

tariq

Հրաշալի երիտասարդ երջանիկ թիմ: Հայաստանում կյանքը ավելի լավացավ Ալեքսի ու Ապարտոյի հետ գործ ունենալուց հետո։ Միշտ հստակություն և ազնվություն: Ապարտոյի հետ կյանքն ավելի լավ է։

no_img

ilya

Շնորհակալություն շատ, որ օգնեցիք գտնել և նախագծել բնակարան։ Հատուկ Շնորհակալություն Ալեքսին օգնելու իր պատրաստակամության համար։

no_img

nick

Պետոյի հետ աշխատելը ֆանտաստիկ էր: Նա օգնեց մեզ գտնել հիանալի բնակարան, որը կատարելապես արդարացրեց մեր սպասելիքները: Պետոն դրսևորեց բացառիկ պրոֆեսիոնալիզմ, պահպանեց մշտական հաղորդակցություն և ուշադիր հաշվի առավ մեր բոլոր նախասիրությունները: Նրա ճիշտ մոտեցման շնորհիվ գույք գտնելու և պայմանագիր կնքելու գործընթացը արագ և սահուն էր: Մենք խորհուրդ ենք տալիս Պետոյին որպես վստահելի և հմուտ մասնագետի:

no_img

gog

Մենք վարձակալել ենք գրասենյակի Տիգրանի աջակցությամբ և ամեն ինչ գերազանց էր: Տարածքը հիանալի է, իսկ գինը՝ կատարյալ։ Տիգրանն արդյունավետ կազմակերպել է նոտարական ամբողջ գործընթացը՝ գործարքն ավարտելով ընդամենը 30 րոպեում։ Սա բավականին տպավորիչ էր՝ համեմատած իմ փորձած բազմաթիվ նմանատիպ գործարքների հետ, որոնք շատ ավելի երկար տևեցին: Շատ շնորհակալ եմ ձեր բացառիկ օգնության համար:

no_img

john

Գերազանց սպասարկում! Մենք արագ գտանք մեզ համար կատարյալ տարբերակ: Գործակալը միշտ կապի մեջ էր և օգնեց լուծել մեր բոլոր խնդիրները:

no_img

aram

Ապարտոյի հետ աշխատելը հիանալի էր: Նրանք ունեն վաճառքի և վարձակալության բնակարանների մեծ տեսականի։ Միլենան՝ անշարժ գույքի գործակալը, ով օգնեց ինձ, ֆանտաստիկ էր: Նա պրոֆեսիոնալ էր, բարի և շատ օգտակար ողջ գործընթացում: Միլենան ժամանակ տրամադրեց հասկանալու իմ կարիքները և գտավ ինձ համար կատարյալ բնակարան: Ես միանշանակ խորհուրդ եմ տալիս Ապարտ անշարժ գույքի գործակալությանը և Միլենային իրենց հիանալի ծառայության համար:

no_img

har

Գործակալություն որակյալ աշխատակիցներով։ Առայժմ միակ գործակալությունը, որն իր աշխատանքը կատարում է բարձր պրոֆեսիոնալիզմով։ Մարգարիտան, ով աշխատում է ինձ հետ, շատ բարի է, անկաշկանդ, ճշտապահ և որակյալ։

no_img

qrist

Միլենան աստղ է  Նա օգնեց մեզ գտնել գեղեցիկ առանձնատուն Դավթաշենում և բանակցել սեփականատիրոջ հետ։ Անգլերենը լավ խոսելը նույնպես շատ օգտակար էր։

no_img

mehran

Բնակարան գնելու համար Ապարտոյի հետ աշխատելը հաճելի էր: Ես վստահեցի նրանց, քանի որ գործարքի ամբողջ ընթացքը սահուն էր և հասկանալի: Գնելուց հետո նրանք ինձ համար գտան վստահելի վարձակալները, որը ևս մեկ անգամ վստահություն առաջացրեց իմ մոտ այս կազմակերպության նկատմամբ: Ես բարձր եմ գնահատում նրանց ազնվություն և ծառայության որակը:

Եկեք Միասին Աշխատենք

Հաճախ Տրվող Հարցեր

Գտեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն այստեղ, այլ հարցերի դեպքում՝

Կապ մեզ հետ

-Ինչո՞ւ պետք է ստորագրեմ ցուցադրման պայմանագիր բնակարանը նայելուց առաջ:

-«Ապարտո» անշարժ գույքի գործակալության միջոցով բնակարաններ նայելուց առաջ հարկավոր է կնքել «Ծառայությունների մատուցման պայմանագիր», որտեղ հստակ ներկայացված են երկու կողմերի իրավունքները և պարտականությունները։ Այս պայմանագիրը ստորագրվում է երկու կողմերին ապահովագրելու հետագա վեճերից և հստակեցնելու բոլոր այն հասցեները, որոնք հետագա գնորդը այցելել է մեր գործակալի հետ։ Պայմանագիրը ստորագրելով՝ Դուք վճարում եք ծառայության դիմաց միջնորդավճար ,միայն այն հասցեի համար, որը դուք դիտել եք մեզ հետ և հետագայում գնել եք։ Ձեր իրավունքները այլ գույքերի մասով չեն սահմանափակվում, և եթե Դուք գնեք այլ բնակարան, որը մենք Ձեզ չենք ցուցադրել, ապա Դուք ոչ մի գումարային պարտավորություն չունեք մեր նկատմամբ։

-Որքա՞ն միջնորդավճար պետք է վճարեմ գործակալությանը անշարժ գույքի գործարք կատարելիս:

-Արդյո՞ք ապահով է տրամադրել ինձ պատկանող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը/լուսանկարը այլ անձի կամ կազմակերպության։

-Քանի՞ օր է տևում անշարժ գույքի ձեռքբերման պրոցեսը Հայաստանում

-Հնարավո՞ր է գնել այնպիսի գույք, որը գրավադրված է բանկում

-Ի՞նչ պայմաններով է կատարվում գույքի կառավարումը (վերավարձակալությունը)։

Կապ մեզ հետ

Եզնիկ Կողբացու փ. 16, 15-րդ հարկ, Երևան, ՀՀ