Վարձակալներին մենք առաջարկում ենք ծառայություններ, որ կօգնեն Ձեզ գտնել ժամանակավոր բնակարան, առանձնատուն կամ կոմերցիոն տարածք վարձակալության նպատակով։ Մենք ամենասեղմ ժամկետներում կարող ենք առաջարկել Ձեր պահանջներին համապատասխան տարբերակները և կազմակերպել դրանց ցուցադրությունները Ձեր իսկ նախընտրած օրերին և ժամերին։ Մենք կարևորում ենք հաճախորդի կարիքներին համապատասխան ամենամոտ գույքը գտնելը, ինչպես նաև դրանց անիրատեսական լինելու դեպքում հաճախորդին ճիշտ խորհուրդները տալը և իրենց ամենահարմար տարբերակների առաջարկումը։
Մեր գործակալների հետ դու վստահաբար կգտնեք շուկայում առկա և Ձեր պահանջներին ամենահամապատասխան անշարժ գույքը վարձակալելու համար։
Վարձատուներին մենք առաջարկում ենք ամենաարագ ժամկետներում իրենց գույքը հանձնել վարձակալության իրենց նախընտրած պայմաններով և ժամկետներով։ Անկախ նրանից թե վարձակալության եք հանձնում առանձնատուն, կոմերցիոն տարածք, թե բնակարան, մեր հմուտ գործակալները պատրաստ են օր առաջ զբաղվել գույքի վարձակալությամբ և գտնել ամենահարմար վարձակալին հենց Ձեզ համար։