e426f80f-b00e-4479-8488-2cafb099462a.jpg
cb568bff-85d9-4aec-bda6-158033883608.jpg0d812a51-61ad-4485-98f8-3774b1fd4ceb.jpg4bdf6175-1df8-4122-be89-8aec773b6f14.jpg1c016f8e-ce46-478d-ba82-585204112653.jpg
Հասարակ

3 Հարկանի առանձնատուն Քանաքեռ-Զեյթունում

Է. Հասրաթյան փողոց, Քանաքեռ-ԶեյթունՏեսնել քարտեզի վրա

ID 14785

Վաճառք

Գույքի տիպ -

Առանձնատուն

453 ք․մ

4

պատշգամբ
Շինության Տիպ -

Մոնոլիտ

Խոհանոցի տիպ -

Ստուդիո

Տան Նկարագիր

Սենյակների քանակ - 7+

Ննջասենյակների քանակ - 6+

Սանհանգույցների քանակ - 5+

Բաց պատշգամբների քանակ - 4

Առաստաղի բարձրություն - 3․5 մ

Վաճառվում է շքեղ եռահարկ առանձնատուն՝ սեփական այգով/հողատարածքով։ Տան կառուցումն ավարտվել է 2023 թվականին։ Տունն ունի շահագործման թույլտվություն/ավարտական վկայական, որը տրամադրվել է 2024 թվականին։ Բոլոր փաստաթղթերը կարգին են։ Բոլոր սենյակների պատուհաններն անկյունային են, որն ապահովում է հրաշալի լուսավորություն ցերեկվա և վաղ երեկոյան ժամերին։ Պատուհաններն ու սլայդ-դռները՝ շատ բարձրորակ ալյումինե պրոֆիլներով և որակյալ ապակիներով։ Տունը ունի ջեռուցման փորձարկված համակարգ՝ 2 անհատական կաթսայով և ռեցիրկուլյացիայի համակակարգով, պոմպերով։ Ննջարաններից բացի, մնացած տարածքներում հատակը տաքացվող է։ Ներսի միջնապատային բաժանումները, էլեկտրամոնտաժը, գաջապատումն արված են։ Մնում է իրականացնել միայն կոսմետիկ հարդարման աշխատանքներ (սալիկապատում, առաստաղի գիպսակարտոն (կամ առանց դրա), պատերի ներկում, ներսի դռներ) ։ Տունը ունի ջրամատակարարում (այդ թվում՝ ոռոգման), գազամատակարարում, էլեկտրամատակարարում։ Ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման և էլեկտրամատակարարման ներքին ցանցերն անցկացված են։ Սանհանգույցներում տեղադրված են ամենաբարձրակարգ (Grohe, Hans Grohe) ներկառուցված ծորակներ/ցնցուղներ, զուգարանակոնքեր։ Տունը երեսպատված է ընտիր սպիտակ տրավերտինով։ Բոլոր պատշգամբներն ունեն բարձրորակ փոշեներկված ճաղավանդակներ։ Բետոնային և ամրանավորման աշխատանքներն արված են բարձրորակ նյութերով։ Պատերը դրսի կողմից տուֆից են, ներսի շերտը՝ 50սմ բլոկից։ Փողոցի կողմից առկա է ցանկապատելի տարածք՝ 80քմ մակերեսով (2-3 բացօթյա կայանատեղի) ։ Տան մակերեսը՝ 453քմ։ Ձեղնահարկը կենտրոնական հատվածում բավականին բարձր է՝ մոտ 2մ։ Ձեղնահարկում տեղադրված է 1,500լ ջրի պահեստային բաք, որը միացված է ներքին ջրագծերին։ Տան հատակագիծը կազմված է այնպես, որ հնարավոր է երրորդ՝ ննջարանային հարկը ապահովել առանձին մուտքով՝ առանց լուրջ կառուցվածքային միջամտության։ Աստիճանավանդակի կառուցվածքը թույլ է տալիս ըստ անհրաժեշտության տեղադրել վերելակ՝ առանց որևէ շինարարական միջամտության։ Գտնվում է առաջին գծի վրա (Էզրաս Հասրաթյան փողոցը նոր է ամբողջովին ասֆալտապատվել) ։ Մոտակայքում առկա են դպրոց (հայ-չինական բարեկամության դպրոցը), մանկապարտեզ, խանութներ, հիվանդանոց։ «Երազ» զբոսայգին՝ 5-րոպե քայլելու հեռավորությամբ։ 300 մետր հեռավորությամբ գտնվում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը։ Հանրապետության Հրապարակից հեռավորությունը՝ 8կմ: Գտնվում է բնակեցված առանձնատների հարևանությամբ (քաղաքակիրթ հարևաններով), մոտակայքում շինարարություն չի իրականացվում և բարձրահարկ շենքեր առկա չեն։ Այգի/հողատարածք Հողատարածքն ունի առանձին մուտք/աստիճան փողոցի կողմից։ Հողատարածքը լիովին հարթ է և բերրի հողով, 800քմ (որից 130քմ զբաղեցնում է տունը, 670քմ՝ այգին) + 80քմ բակային ցանկապատելի տարածք՝ փողոցի կողմից (բացօթյա կայանատեղի 2-3 ավտոմեքենաների համար) ։ Առկա են մեծ պտղատու ծառեր (ընկուզենի, ծիրանենիներ, կեռասենի, բալենիներ, խնձորենիներ, տանձենիներ, տխլենի, սալորենիներ) ։ Առկա է ոռոգման ջուր, որը մատակարարվում է հունիսից-սեպտեմբեր ամիսներին։ Այգին պարսպապատված է տուֆով։

Կոմունալ Հարմարություններ

Անհատական ջեռուցման համակարգ

Էլեկտրաէներգիա

Գազ

Այլ Հարմարություններ

Առաջին գիծ

Կանգառի մոտ

Արևկողմ

Է. Հասրաթյան փողոց, Քանաքեռ-Զեյթուն

Գին։ $ 750,000

Գնի պատմություն ։

$ 750,000

15/03/2026


Վճարման կարգ։Բանկային փոխանցումՀիպոթեքային վարկԱյլ


Կապ մեզ հետ
Էլ. փոստinfo@aparto.am
Հեռախոսահամար
telegramwhatsappviber