Մեր պատմությունն ու առաքելությունը

introduction_image

Ո՞վ Ենք Մենք

«ԱՊԱՐՏՈ» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2023 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, երբ հիմնադիր տնօրեն Ալեքս Բաբաջանյանը Երևանի անշարժ գույքի զարգացող շուկայում արդեն 6 տարվա հաջողված փորձից հետո որոշեց ստեղծել մի կազմակերպություն, որի նպատակն էր կոտրել շուկայում առկա բացասական կարծրատիպերը անշարժ գույքի գործակալների մասին և մատուցել որակյալ ծառայություններ՝ հաճախորդներին առաջարկելով առանց ավելորդ խնդիրների և խոչընդոտների գնել, վաճառել, վարձով տալ կամ վարձակալել անշարժ գույք Երևանում։

Մեր Ընկերության Սկիզբը

Կարճ ժամանակահատվածում «Ապարտո»-ի թիմը գրանցեց անհավանական ցուցանիշներ՝ դառնալով Հայաստանյան անշարժ գույքի շուկայում մրցակից և աշխատելաոճ թելադրող գործակալություն մի շարք հայտնի ու ավելի մեծ կազմակերպությունների համար, որոնք ունեն տասնյակ և ավելի տարիների պատմություն։ «Ապարտո»-ի շուկայում հայտնվելուց հետո մենք փոխեցինք մեր շատ մրցակիցների մարկետինգային, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային ռազմավարությունը անշարժ գույքի Հայաստանյան շուկայում՝ լինելով առաջատարներից մեկը մեր մրցակիցների կողքին։

Մեր առաքելությունն է օգնել անհատներին և ընտանիքներին գտնել իրենց երազանքների բնակարանը, առանձնատունը կամ բիզնես տարածքը գնելու կամ վարձակալելու նպատակով։ Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների գոհունակությանը՝ տրամադրելով անհատականացված մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, գնահատելով և' հաճախորդի, և' մեր ժամանակը։

about_image2about_image3

Մեր Թիմը

member_image

Fergus O'Reilly

Real Estate Agent

member2_image

Rebecca Powell

Real Estate Agent

member3_image

Warren Stewart

Real Estate Agent

Ինչու՞ Աշխատել Հենց Մեզ Հետ

Անշարժ գույք գնելը կամ վարձակալելը այսօր բարդ գործընթաց է։ Մի տնից մյուսը տեղափոխվելու համար Ձեզ անհրաժեշտ է տևական ժամանակ շուկայում հետազոտություններ կատարելու, ճիշտ գույքեր ընտրելու, դրանք տեսնելու, բանակցելու, փաստաթղթերի իսկությունը ստուգելու և գործարքը իրականացնելու համար։ «Ապարտո»-ն այդ առաքելությունը կրում է, որպեսզի Դուք այս ամբողջ ընթացքում ունենանք ներկայացուցիչ Ձեր կողքին, ով կիրականացնի բոլոր նշված քայլերը, որոնք անհրաժեշտ են հաջողված գործարքի հասնելու համար։Մեր հաճախորդների ժամանակը խնայելու համար մենք ստեղծել ենք aparto.am հարթակը, որտեղ կարող եք գտնել Ձեր նախընտրած անշարժ գույքը և կապ հաստատել մեզ հետ դրանք տեսնելու համար։Մեզ համար առաջնային է մեր կողմից առաջարկվող ծառայությունների որակը, և «Ապարտո»-ի յուրաքանչյուր թիմակից հենց այս կարգախոսով է առաջնորդվում յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատանքը սկսելիս։

about_choose_imageabout_choose_image2about_choose_image3

Եկեք Միասին Աշխատենք

Հաճախ Տրվող Հարցեր

Գտեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն այստեղ, այլ հարցերի դեպքում՝

Կապ մեզ հետ

-Ինչո՞ւ պետք է ստորագրեմ ցուցադրման պայմանագիր բնակարանը նայելուց առաջ:

-«Ապարտո» անշարժ գույքի գործակալության միջոցով բնակարաններ նայելուց առաջ հարկավոր է կնքել «Ծառայությունների մատուցման պայմանագիր», որտեղ հստակ ներկայացված են երկու կողմերի իրավունքները և պարտականությունները։ Այս պայմանագիրը ստորագրվում է երկու կողմերին ապահովագրելու հետագա վեճերից և հստակեցնելու բոլոր այն հասցեները, որոնք հետագա գնորդը այցելել է մեր գործակալի հետ։ Պայմանագիրը ստորագրելով՝ Դուք վճարում եք ծառայության դիմաց միջնորդավճար ,միայն այն հասցեի համար, որը դուք դիտել եք մեզ հետ և հետագայում գնել եք։ Ձեր իրավունքները այլ գույքերի մասով չեն սահմանափակվում, և եթե Դուք գնեք այլ բնակարան, որը մենք Ձեզ չենք ցուցադրել, ապա Դուք ոչ մի գումարային պարտավորություն չունեք մեր նկատմամբ։

-Որքա՞ն միջնորդավճար պետք է վճարեմ գործակալությանը անշարժ գույքի գործարք կատարելիս:

-Արդյո՞ք ապահով է տրամադրել ինձ պատկանող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը/լուսանկարը այլ անձի կամ կազմակերպության։

-Քանի՞ օր է տևում անշարժ գույքի ձեռքբերման պրոցեսը Հայաստանում

-Հնարավո՞ր է գնել այնպիսի գույք, որը գրավադրված է բանկում

-Ի՞նչ պայմաններով է կատարվում գույքի կառավարումը (վերավարձակալությունը)։

Կապ մեզ հետ

Եզնիկ Կողբացու փ. 16, 15-րդ հարկ, Երևան, ՀՀ